< ՃԱԳԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
02.04.2013 Կատեգորիա Թռչնաբուծություն

ՄՍԱՅԻՆ ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ


Գիտականորեն հիմնավորված սնման նորմաներով, հանրապետության յուրա-քանչյուր բնակչին մեկ տարում պահանջ-վում է 13 կգ թռչնի միս և 240 ձու:

Բադիկների աճը խիստ ընկնում է դրանց` 2, հավերի ճտերինը` 2.5, սագիկ-ներինը` 3 ամսական հասակից: Հնդկա-հավերը լավ աճում են առաջին երեք ամիսների ընթացքում, սակայն դրանց աճը նկատելի է նույնիսկ մինչև 5 ամսա-կանում:

Վերը նշված թռչնատեսակների բու-ծումը զգալիորեն լրացնում է թռչնամսի հաշվեկշիռը, հատկապես հնդկահավի միսը, որը համարվում է դիետիկ: Հնդկա-հավի կրծքի մկաններում պարունակվում է մինչև 25 տոկոս պրոտեին: Բոլոր հնդկա-հավերի, հատկապես լայնակուրծք հա-վերի, կրծքի մկանների մեծ քանակության շնորհիվ բարձրանում է արժեքավոր մսի ելունքը: Պարզվում է, որ սպիտակ լայնա-կուրծք հնդկահավերի մսեղիքում այդպի-սի միսը 42-43 տոկոս է:

Հնդկահավերը գյուղատնտեսական թռչուններից ամենախոշոր տեսակն են: Հասուն հնդկահավերը կշռում են 15-18 կգ, իսկ 6-7 ամսականները` 9-12 կգ: Մեկ կգ քաշաճի համար, կախված հասակից ծախսում են 3.5-5 կգ համակցված կեր: Ձվադրումն սկսում են 7-8 ամսականից և 4-6 ամսվա ընթացքում, ինտենսիվ ձվա-տվության դեպքում, տալիս են 80-100 ձու:

Մսային հնդկահավերը լավ են աճում, երբ արոտներ են օգտագործում: Բնական հարուստ արոտավայրերում հնդկահա-վերն արագ են ավելացնում իրենց կենդա-նի զանգվածը, լավ է զարգանում մկանա-կազմը և զգալիորեն իջնում է դրանց պա-հանջը խտացրած կերերի նկատմամբ:

Թռչնի մսի արտադրության ավե-լացման գործում կարևոր ռեզերվ է բա-դաբուծությունը: Բադերն աչքի են ընկ-նում վաղահասությամբ և արագ աճով: 50 օրական հասակում կշռում են 3.5-3.8 կգ, դրանց սկզբնական զանգվածն այդ շրջանում ավելանում է մոտավորա-պես 60 անգամ: 1 կգ քաշաճի համար ծախսում են մինչև 3 կգ համակցված կեր: Բադերը մեծ քանակությամբ ձու են ածում, տնտեսական օգտագործման առաջին և երկրորդ տարում (մինչև 200 ձու): Դրանց ձվադրման առաջին փուլը տևում է 10 ամիս, այդ ընթացքում տա-լիս են 170, իսկ երկրորդ փուլի 7.5 ամ-սվա ժամանակահատվածում կարելի է աճեցնել 200 բադիկ, որոնց կշիռը կարե-լի է հասցնել 600 կգ-ի:

Սագերի բուծումը նույնպես հանդի-սանում է թռչնի մսի արտադրության ավելացման կարևոր պայման: Սագերն աչքի են ընկնում իրենց մարմնում մեծ քանակությամբ ճարպերի կուտակ-մամբ, որոնք գրեթե խոլեստերին չեն պարունակում:

Սագից ստանում են միս, ճարպ, փետուր, աղվամազ և ճարպոտ, կեն-սաբանական բարձր լիարժեքությամբ լյարդ (500-700 գրամ):

Սագի փետուրի և աղվամազի օգ-տագործման նվազագույն ժամկետը հասնում է 25 տարվա, այն հավերի փե-տուրի օգտագործման համեմատութ-յամբ, կրկնակի երկարատև է:

8-9 շաբաթական սագիկների մսե-ղիքում մկանային հյուսվածքը կազմում է 27-35 տոկոս, մաշկը ենթամաշկային ճարպով` մինչև 16.5 տոկոս: Մկանների սպիտակուցը մի քանի ամինաթթուների պարունակությամբ, գերազանցում է բրոյլերային ճտերի մսին, հատկապես լիզինով` 30, հիստիդինով` 70, ալանինով` 30 տոկոսով:

Միջազգային շուկայում սագերի մի-սը շատ բարձր է գնահատվում և դաս-վում է էքստրա մթերքների շարքին:

Ի տարբերություն գյուղատնտեսա-կան մյուս թռչունների, սագերի ձվատվու-թյունը հասակի հետ, մինչև 5 տարեկանը, բարձրանում է:

Ինտենսիվ աճի ժամանակ սագիկնե-րը համեմատաբար քիչ խտացրած կեր են ծախսում: Դրանք հիմնականում օգ-տագործում են տեղական կանաչը և հյութալի կերերը: Աճող մատղաշը կարող է օրական ուտել մինչև 1.5-2 կգ կանաչ:

Լավ արոտների պայմաններում սա-գերին կարելի է կերակրել (լրացուցիչ) իրիկնադեմին, օրական մեկ անգամ, հա-տիկային կերով կամ մնացորդներով` մեկ գլխին 50-100 գրամի հաշվով:

Խայտահավերին օրական բուծում են հիմնականում դիետիկ միս ստանալու համար: Մեկ օրականից մինչև 10-12 շաբաթական հասակը խայտահավերի կենդանի զանգվածն ավելանում է մո-տավորապես 36-38 անգամ և հասնում է 1.0-1.2 կգ-ի, 1 կգ քաշաճի վրա ծախսե-լով 2.8-3.4 կգ կեր: Հասուն խայտահա-վերը կշռում են մոտավորապես 2 կգ: Դրանց ձվատվությունը հասնում է 80-100-ի, ձվի զանգվածը 44-46 գ-ի: ՙA՚ վիտամինի և կարոտինոիդների պա-րունակությամբ խայտահավերի ձուն 1.5-2.0 անգամ հարուստ է հավերի ձվից: Խայտահավերի ձուն աչքի է ընկնում հա-րուստ կճեպով և ամուր ենթակեղևային թաղանթով, որը հնարավորություն է ըն-ձեռնում տեղափոխել հեռավոր տեղեր և երկար (6 ամիս և ավելի) պահել առանց կիրառելու կոնսերվացման միջոցներ:

 

 


To top